Տիգրան Ավինյան

Ավինյանը պարզաբանեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մեկնարկի ձգձգման պատճառը

1 րոպեի ընթերցում

Ավինյանը պարզաբանեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մեկնարկի ձգձգման պատճառը

Երևանի Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծն անցել է առաջնային փուլի վերջնական փորձաքննությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի մեկնարկի երկարատևությանը՝ քաղաքապետը նշեց, որ նման բարդության, ու փորձաքննությունների պահանջով նախագիծ վերջին 35 տարվա ընթացքում չի եղել։

«Հաջորդիվ, մենք պլանավորում ենք իրականացնել 3 փուլանի մրցույթ, որի մեկ փուլը վերաբերելու է թունելի հատվածին՝ «Բարեկամություն» կայարանից մինչև կիրճ, այնուհետև դրանից մինչև կամրջի հատվածը, իսկ երրորդը՝ թունելի և կայարանի կառուցման աշխատանքները»,-պարզաբանեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքներ են ընթանում նաև մետրոյի «Սուրմալու» կայարանի տնտեսական հիմնավորվածության և կապիտալ ներդրումային ծրագրի ուղղությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում