Հայաստանի համար զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաներն անսահմանափակ են․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

«Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի անվտանգության ռազմավարության համատեքստում բանակի դերի մասին՝ կարևորելով հասկացությունների հստակեցումը։

«Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ։ Բայց սա էլ է այն թեմաներից, որ հարց պիտի տանք ինքներս մեզ․ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ։ Ուժեղ ումի՞ց՝ մեկ, երկու, երեք թե չորս պայմանական հակառակորդից։ Եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդն իր հետ ունի ևս երկու-երեք գերուժեղ ներգրավված կողմ, ստացվելու է, որ մեր ռազմավարությունները զրո են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե ուժեղ ասելով նկատի է առնվում բանակը դաշնակիցների՞ հետ միասին, թե՞ առանց նրանց։ «Եթե նրանց հետ միասին, այստեղ էլ տասնյակ հարցեր են ծագում։ Եթե առանց նրանց, այստեղ էլ են հարցեր ծագում։ Եվ հետևաբար այստեղ էլ հասկացությունները ճշտելու շատ կարևոր կենսական անհրաժեշտություն կա»,-հավելեց նա։

Վարչապետը շեշտեց, որ այս հարցից բխում է բանակի հիմնական խնդրի ձևակերպումը։ «Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի։ Բանակի խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։ Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի պարագայում»,-շեշտեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ այս մոտեցումն արդեն տվել է տեսանելի արդյունք։ «Նախկինում Հայաստանի զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին ոչ միայն աշխարհագրությամբ, այլ նաև հասանելիությամբ։ Հիմա մեր շուկաներն, ըստ էության, անսահմանափակ են։ Ինչու՞, որովհետև որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարց քննարկելիս չունի մտավախություն, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել միջազգային ոչ լեգիտիմ նպատակներով։ Որևէ մեկը չի կարող վիճարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու իրավունքը։ Դա անվիճարկելի է»,-եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները