Հայաստան

Առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններն ունեն գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ

1 րոպեի ընթերցում

Առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններն ունեն գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ

Սուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը և բաշխել առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից, անկախ հաշվառումից` բոլոր քաղաքացիները կարող են պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում անվճար պատվաստվել: 

Գրիպի բարդություններից խուսափելու համար, հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին (հղիներ, 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, փակ կազմակերպությունների աշխատակիցներ և շահառուներ) խորհուրդ է տրվում պատվաստվել: 

Նախորդ շաբաթվա ընթացքում դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից դիտվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, մետապնևմավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։ 

Առողջապահական գերատեսչությունը հիշեցնում է` գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում