Եվրոպա

Թրամփը Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցները չափազանց թույլ է համարել

1 րոպեի ընթերցում

Թրամփը Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցները չափազանց թույլ է համարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նա հայտարարել է Բեդմինստերում (Նյու Ջերսիի նահանգ) լրագրողների հետ զրույցում:

«Պատժամիջոցները, որ նրանք սահմանում են, բավականաչափ խիստ չեն: Ես պատրաստ եմ պատժամիջոցներ սահմանել, բայց նրանք պետք է խստացնեն իրենց պատժամիջոցները, որպեսզի դրանք համապատասխանեն իմ գործողություններին», - ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:

«Պետք չէ մեզնից սպասել, որ կգործենք լրիվ թափով, իսկ Եվրոպան նավթ կգնի Ռուսաստանից», - հավելել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր անդամները գործեն միասին և դադարեցնեն նրանից նավթ գնել: Նա նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ է արել ներմուծման մաքսատուրքեր սահմանել Չինաստանի դեմ 50-100%-ի չափով: Թրամփի խոսքով՝ դա կօգնի վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, որից հետո մաքսատուրքերը կարող են վերացվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում