Մշակույթ

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից և դրան կից լուսանկարներից ու տեսանյութից։

 

«Ցանկապատ»-ը բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է:

Ներկայացմանը ներկա գտնվելու մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Սեփական աչքերով դիտեցինք ՀանդArt-ի «Ցանկապատ» ներկայացումը և ունեցանք քննարկում՝ շոշափելով դրա ուղերձները, գաղափարական շերտերն ու հետևությունները»,- գրել է վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում