Իրավունք

Ձերբակալվել են Թալինի սոցիալական ծառայության աշխատակիցներ

1 րոպեի ընթերցում

Ձերբակալվել են Թալինի սոցիալական ծառայության աշխատակիցներ

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ տեղեկացնելով, որ կան ձերբակալվածներ: 

«Հաստատում ենք, որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում