Հայաստան–Լիբանան տեխնոլոգիական կամուրջ Web3-ի միջոցով. CJN Accelerator-ը Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Լիբանանի միջազգային բիզնես ասոցիացիաների ցանցի (L.I.B.A.N) և Web3 Armenia հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին Երևանում կայացել է առաջին՝ Armenian Web 3 - CJN Accelerator ճանաչողական հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանում ներդրումային միջավայրը և քննարկել Հայաստանը տարածաշրջանային «Web3» կենտրոնի վերածելու հնարավոր ուղիները։ 

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, որը նախարարության անունից ողջունել է մասնակիցներին՝  ընդգծելով  հանդիպման կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային համագործակցության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը և քննարկվել են երկրի հնարավորությունները՝ հնարավոր զարգացում ապահովելու համար: Քննարկումների առանցքում էին բլոկչեյնի կիրառման խթանումը, միջազգային ներդրողների ներգրավումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Լիբանանի միջազգային գործարարների ասոցիացիաների ցանցի և CJN Accelerator-ի ներգրավվածությունը՝ կարևորելով նրանց փորձը և գլոբալ տեսլականը։

Մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափերի կարևորությունը՝ ոլորտային կապերն ամրապնդելու, նորարարությունը խթանելու և տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում երկարաժամկետ գործընկերություն ձևավորելու տեսանկյունից:

Հայերեն العربية Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին