Եվրահանձնաժողովը 1 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային G7-ի վարկային նախաձեռնության շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային ևս 1 միլիարդ եվրո հատկացնելու մասին՝ ԵՄ-ի կողմից G7-ի երկրներին վարկ վճարելու հաշվին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

«Եվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է իր բացառիկ մակրոֆինանսական օգնության վարկի ութերորդ տրանշը՝ 1 միլիարդ եվրոյի չափով, որն էլ ավելի է ամրապնդում ԵՄ-ի դերը որպես Ուկրաինայի ամենամեծ դոնոր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Մակրոֆինանսական օգնությունն, ընդհանուր առմամբ, կազմում է 18,1 միլիարդ եվրո և ԵՄ-ի ներդրումն է G7-ի նախաձեռնությանը՝ արտակարգ եկամուտների ստացման արագացման (ERA) համար վարկեր տրամադրելու նպատակով։ Նախաձեռնությունն ուղղված է Ուկրաինային շուրջ 45 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելուն, հիշեցրել են Եվրահանձնաժողովում։

Հաշվի առնելով վերջին վճարումը՝ 2025 թ. սկզբից ի վեր մակրոֆինանսական օգնության շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի կողմից Ուկրաինային տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը հասել է 10 միլիարդ եվրոյի։ 

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը ռազմական ծախսերի համար Ուկրաինային 6 միլիարդ եվրո կհատկացնի ԵՄ-ի վճարումից՝ ERA վարկային նախաձեռնության շրջանակներում։

«G7-ի գծով գործընկերներից ERA վարկերը, ինչպես նաև Եվրամիության վարկը մակրոֆինանսական օգնության շրջանակներում, մարվում են ԵՄ-ում գտնվող անշարժացված ռուսական պետական ​​ակտիվներից ստացված միջոցների հաշվին», - պարզաբանել է Եվրահանձնաժողովը։

Կիևին Եվրամիության կողմից տրամադրված օգնության ընդհանուր գումարը գերազանցել է 170 միլիարդ եվրոն։

Հայերեն Русский

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը