Իրավունք

ԱԺ-ն Արմեն Դանիելյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն Արմեն Դանիելյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրեց Արմեն Դանիելյանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:  

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:  

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66-ը: 

Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1 պատգամավոր: Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65: Իսկ Նելլի Բաղդասարյանի թեկնածությանը ոչ ոք կողմ չի քվեարկել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում