Պռոշյան - Բաղրամյան խաչմերուկի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 11-ին ժամը 02։21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

Հայերեն