Հայաստան

Արտաքին հետախուզական ծառայությունը նոր շենք կունենա

1 րոպեի ընթերցում

Արտաքին հետախուզական ծառայությունը նոր շենք կունենա

Կառավարությունը նոր շենքի ձեռքբերման համար միջոցներ հատկացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը ընդունվեց կառավարության սեպտեմբերի 11-ի հերթական նիստում։

Որոշման նախագծով առաջարկվում է «Արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանների ապահովում» միջոցառման համար ուղղել շուրջ 2 մլրդ 260 մլն դրամ, որը կձևավորվի պետական բյուջեի այլ հոդվածներից ֆինանսական միջոցների վերաբաշխման արդյունքում։ 

Փոփոխությունը պայմանավորված է ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում