Հայաստան

Կառավարությունը 1 միլիարդ դրամ հատկացրեց համայնքային ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 1 միլիարդ դրամ հատկացրեց համայնքային ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերին

Կառավարությունը 1 միլիարդ դրամով համաֆինանսավորեց 19 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Ծրագրերի բաշխվածությունը մարզերով հետևյալն է․ Արագածոտն՝ 2, Արարատ՝ 4, Արմավիր՝7, Լոռի՝ 2, Կոտայք՝ 5, Շիրակ 1, Սյունիք՝ 3, Տավուշ՝ 2»,- ասաց Խուդաթյանը։ 

Սուբվենցիոն ծրագրերի հայտերը հիմնականում վերաբերում են համայնքներում կապիտալ ներդրումներին։ Մասնավորապես՝ փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ։ 

Կարդացեք հոդվածը` EspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում