Եվրոպա

Լեհաստանը դիմել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի նիստ գումարելու պահանջով

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը դիմել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի նիստ գումարելու պահանջով

Լեհաստանը դիմել է ՄԱԿ-ին՝  Անվտանգության խորհրդի նիստ կազմակերպելու պահանջով՝ կապված երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներթափանցման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Հարավային Կորեայի մշտական ​​​​ներկայացուցչությունը, որը սեպտեմբերին նախագահում է կառույցում։

«Լեհաստանը ներկայացրել է պահանջ: Քննարկումներ են ընթանում դրա անցկացման օրվա վերաբերյալ», - լրագրողներին հայտնել է մշտական ​​​​ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությանը դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Անվտանգության խորհրդի հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 12-ին:

Լեհական զինված ուժերը սեպտեմբերի 10-ին հայտարարել էին, որ գիշերը «օդային տարածքի աննախադեպ խախտում» է արձանագրվել, Լեհաստանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման հետևանքով Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում է տեղի ունեցել «դրոն» տեսակի օբյեկտներով։ Սա ագրեսիայի ակտ է, որն իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», - հայտարարել էին Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում