Պատահարներ

Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը դուրս են բերել Սևանի ափ

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը դուրս են բերել Սևանի ափ

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 10-ին, ժամը 18։00-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով ափից հեռացել են և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել երկու քաղաքացու և հեծանվանա­վակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում