ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Կոտայքի ուսումնական հաստատություններ

4 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շարունակել է հանրակրթական ուսումնական հաստատություններ չնախատեսված այցերը՝ նոր ուսումնական տարում դասերի կազմակերպման ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, փոխնախարարը սեպտեմբերի 10-ին այցելել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ, ապա Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ և Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցներ:

Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ քոլեջի տնօրեն Քրիստինե Հակոբյանի ուղեկցությամբ, շրջել է լսարաններում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին, գույքային հագեցվածությանն ու զրուցել սովորողների հետ: Քոլեջն ավելի քան 700 ուսանող ունի. 2025/26 ուսումնական տարում հաստատություն է ընդունվել շուրջ 230 դիմորդ: Նրանց շրջանում մեծ հետաքրքրություն են վայելել դիզայն, քույրական գործ, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ, ինչպես նաև հաշվապահապական հաշվառում և ծրագրավորում մասնագիտությունները:

Նախարարի տեղակալը հատուկ շեշտել է, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով առանձնահատուկ տեղ է տրված աշխատանքի վրա հիմնված կրթությանը։ Այս մոդելը հնարավորություն է տալիս ուսանողներին համատեղելու տեսական ուսուցումն ու գործնական փորձը, որը կարևոր է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ ստանալու տեսանկյունից։ Նրա ընդգծմամբ՝ գործատուների հետ համագործակցության խորացումը կարևոր է, քանի որ այն ապահովում է ուսանողների արագ ինտեգրումը մասնագիտական ոլորտ, իսկ շրջանավարտները դառնում են մրցունակ՝ պատրաստ լինելով ներգրավվելու աշխատաշուկայում։

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, ինչպես նաև զրուցել սովորողների հետ: Արաքսիա Սվաջյանն ավագ դպրոցի աշակերտների հետ խոսել է մասնագիտական խմբակների, մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների, ինչպես նաև հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված խորացված առարկաների ուսուցման մասին։ 

«Մասնագիտական ճիշտ կողմնորոշումն ու ընտրությունը վճռորոշ են։ Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ և միջավայր, որ աշակերտները հենց  դպրոցում լիարժեք պատրաստվեն բուհական ընդունելությանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու հաջողություն մաղթել աշակերտներին:

Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին ներկայացվել է դպրոցական սննդի կազմակերպման գործընթացը. նա ծանոթացել է տեխնիկապես հագեցած խոհանոցին և զրուցել երեխաների հետ։ Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում տարրական դասարանների ավելի քան 600 աշակերտ տաք սնունդ է ստանում։ Ընդհանուր առմամբ՝  դպրոցն ունի շուրջ 1500 աշակերտ, ուսումնական գործընթացը կազմակերպվում է երեք հերթափոխով։ Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նաև առկա խնդիրներով ու մարտահրավերներով։ Նշվել է նաև, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված նոր դասագրքերի բաշխումն ավարտված է։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ ուսումնական հաստատություններ այցերը լինելու են շարունակական:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն