ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանին են ներկայացվում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար ներկայացրել է Լուսինե Աբգարյանի, Նելլի Բաղդասարյանի և Արմեն Դանիելյանի թեկնածությունները: 

Խորհրդարանը նրանից պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու:

Թեկնածուներին խորհրդարանում ներկայացնում է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը:

Հայերեն Español