Նեպալի նախագահը նույնպես հրաժարական է տվել ցույցերի ֆոնին. India Today

2 րոպեի ընթերցում

Նեպալում հակակառավարական ցույցերի պատճառով նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը հրաժարական է տվել, ինչպես և վարչապետը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է India Today պարբերականը։

Ավելի վաղ նախագահն ընդունել էր վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլիի հրաժարականը։

Ցույցերի երկրորդ օրը Կատմանդուում անկարգություններն ավելի են սրվել։ Զոհերի թիվը հասել է 22-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ 

Ցուցարարները ծեծի են ենթարկել մի քանի նախարարների, հրկիզել են խորհրդարանի շենքը, վանդալիզմի ենթարկել Գերագույն դատարանի շենքը, ինչպես նաև մի քանի լրատվամիջոցների գրասենյակներ։ Նրանք ներխուժել են նաև Շարմա Օլիի տուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններ։ 

Նշվում է նաև, որ 2011 թվականի փետրվարից օգոստոս Նեպալի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ջալա Նաթ Քհանալի կինը մահացել է ցուցարարների կողմից նրանց տան հրկիզման հետևանքով ստացած այրվածքներից։ 

Ցուցարարներն այրել են նաև Simrik Airlines-ի շենքը՝ ավիաընկերությանը մեղադրելով այն բանում, թե նրանք ուղղաթիռներ են տրամադրել, որպեսզի պաշտոնյաները փախչեն երկրից։

Իրավիճակը Նեպալում սրվել էր այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել էր սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։ Ցույցերի ֆոնին սոցցանցերի արգելքը չեղարկվել էր, սակայն բողոքի ակցիաները շարունակվել են՝ վերածվելով անկարգությունների։

Աշխարհ

Նեպալում ցուցարարները կոչ են անում վարչապետ նշանակել Կատմանդուի քաղաքապետին

Հայերեն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց