Առաջիկայում պատվիրվելու են 2026-ին հիմնանորոգվելիք ճանապարհների նախագծերը. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը քննարկում է անցկացրել

2 րոպեի ընթերցում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն ու հիմնադրամի այլ պատասխանատուներ հանդիպել են նախագծային և նախագծերի փորձաքննություն իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամեն»-ից հայտնում են, որ օրակարգում են են եղել մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում։ 

Ընդգծվում է, որ հանդիպման ու մասնագիտական քննարկման նպատակը ճանապարհաշինական աշխատանքների որակը բարելավելն էր, ինչն էլ իր հերթին կնպաստի նորոգված ճանապարհների երկարակեցությանը։ 

Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են ճանապարհաշինությունում կիրառվող հիմնական շինարարական նյութերի հատկությունների վերաբերյալ գործող ստանդարտներին ու դրանց կիրառման ընթացակարգերին, շինարարական նյութերի փորձարկման ու որակի հսկման մեթոդներին, ճանապարհաշինական ժամանակակից տեխնոլոգիաներին և այլ հարցերի։ 

Առաջիկայում պատվիրվելու են 2026 թվականին հիմնանորոգվելիք ճանապարհների նախագծերը, և «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավար Արկադի Չերչինյանը նշել է, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի նախագծման և նախագծերի փորձաքննության փուլերում աշխատանքները կատարվեն առավելագույն որակով։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում