Արմավիրում բախվել են «ПАЗ»-ն ու «Lexus»-ը. 10 մարդ հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 8-ին ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Սահմանապահների և Գորկու փողոցների խաչմերուկում բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան, վերջինս կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Կարդացեք հոդվածը` Русский