Հանրային տրանսպորտում իրականացված վերահսկման արդյունքում ավելի քան 350 քաղաքացի է տուգանվել
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանման ծառայության կողմից հանրային տրանսպորտում իրականացված վերահսկման արդյունքում տուգանվել է 354 քաղաքացի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
Նրա խոսքով՝ տուգանված քաղաքացիներից 227-ը երթևեկել են առանց տոմսի, 48-ն օգտվել է արտոնություն ունեցող այլ անձի քարտերից, իսկ 79-ը վճարումը կատարել է ծառայության աշխատակիցների ստուգայցից անմիջապես հետո։
Անդրադառնալով տուգանքների բողոքարկմանն ու վերանայմանը՝ Բաբայանը տեղեկացրեց, որ այս ընթացքում 5 տուգանք բեկանվել է։
«Բողոքարկելու դեպքում տեղում կապ է հաստատվում Երևանի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի հետ, որից հետո մեզ մոտ երևում է քաղաքացին վճարումը կատարե՞լ է, թե՞ ոչ։ Եթե վճարումը կատարել է, ապա անմիջապես բեկանում ենք»,- ներկայացրեց Բաբայանը։