Երևան

Երևանի մանկապարտեզներում հավելյալ խմբերի բացումը հնարավորություն է ստեղծել ավելի մեծ թվով հերթագրված երեխաների ընդգրկել

1 րոպեի ընթերցում

Երևանի մանկապարտեզներում հավելյալ խմբերի բացումը հնարավորություն է ստեղծել ավելի մեծ թվով հերթագրված երեխաների ընդգրկել

Երևանի 147 մանկապարտեզներում ձևավորվել է 975 խումբ՝ տարբեր տարիքի 27 հազար 351 երեխաների ընդգրկմամբ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ հիմնանորոգված չորս մանկապարտեզներում, պայմանավորված հերթագրումների ցուցանիշներով, 6 հավելյալ խմբեր են բացվել։ Բացի այդ՝ ևս 4-ը բացվել է դեռ չհիմնանորոգված երկու մանկապարտեզներում, որոնք համապատասխանաբար հարմարեցվել են։ 

Խաչատրյանի տեղեկատվությամբ՝ 1-ական հավելյալ խմբեր կբացվեն Ավանի երեք մանկապարտեզներում։

Նա նշեց, որ հերթագրված ավագ տարիքային խմբի երեխաների 97 տոկոսը ներկայում համայնքային մանկապարտեզներ հաճախելու հասանելիություն ունի։

Մասնավորապես՝  9205 հերթագրվածներից 8988-ն արդեն հաճախում է մանկապարտեզ։ Միջին տարիքային խմբում այդ ցուցանիշը կազմում է 94 տոկոս, կրտսեր երկրորդ տարիքային խմբում՝ 79 տոկոս, իսկ կրտսեր առաջին տարիքային խմբում՝ 25 տոկոս։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում