Քաղաքականություն

Ազգային ժողովը 2 նոր պատգամավոր ունի

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը 2 նոր պատգամավոր ունի

Հայաստանի խորհրդարանը երկու նոր պատգամավոր ունի։ Էսթեր Այվազյանը և Վանիկ Օհանյանը խորհրդարանում կփոխարինեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավորներ Արեն Մկրտչյանին և Արսեն Թորոսյանին, որոնք համապատասխանաբար նշանակվել են Լոռու մարզպետ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստում հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները: 

Ըստ դրանց՝ մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Էսթեր Այվազյանին և Վանիկ Օհանյանին:  

Ազգային ժողովի նիստի ընթացքում Էսթեր Այվազյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Վանիկ Օհանյանն այս պահին նիստին ներկա չէ։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում