Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում անասնագոմ է այրվել
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 6-ին, ժամը 22։53-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից անասնագոմում:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին, մարվել՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 01:21-ին: Այրվել է անասնագոմը: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն: