Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դեռևս մարտահրավեր են մարդու իրավունքների տեսանկյունից. Անահիտ Մանասյան

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին Մոսկվա կինոթատրոնում մասնակցել է «Շնորհավոր, աղջիկ է»`սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ ֆիլմի պրեմիերային և հանդես եկել բացման խոսքով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։ 

«Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին:

 Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ մեր հասարակության համար մտահոգիչ խնդիր՝ չնայած դրա դեմ պայքարին ուղղված առանձին քայլերին։ 

«Չնայած ձեռնարկված քայլերին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դեռևս մարտահրավեր են մարդու իրավունքների և գենդերային հավասարության երաշխավորման տեսանկյունից։ Պատճառները տարբեր են․ սեռով պայմանավորված կարծրատիպերը, տղա ունենալու գերակայող նախապատվությունը, ընտանիքի ներսում առկա և միջավայրային ճնշումները և այլն։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ մեր շուրջը բազմաթիվ մարդիկ են ապրում, ովքեր բախվում են նշված խնդրին, ում ճակատագրերի վրա այդ երևույթը լուրջ ազդեցություն է ունենում: Փաստն այն է, որ մենք հաճախ չենք նկատում այս մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները: Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլ նաև բարձրացնենք հարցին առնչվող հանրային իրազեկվածությունը և ցույց տանք խնդիրը որևէ կերպ վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն: Այս համատեքստում մեծ է նման նախաձեռնությունների դերը»,-ասել է Անահիտ Մանասյանը: 

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի ստեղծագործական թիմին և Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ 

«Հուսով եմ, որ այն կդառնա կանխարգելիչ ազդակ և յուրաքանչյուրի համար խորհելու առիթ։ Մաղթում եմ բոլորին բովանդակալից կինոդիտում»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը: 

Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը։ 

Հայերեն

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres