Թուրքիա

Թուրքիայում ռուսաստանցիների են ձերբակալել մզկիթում համբուրվելու համար

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ռուսաստանցիների են ձերբակալել մզկիթում համբուրվելու համար

Ստամբուլի Չամլըջա մզկիթում համբուրվելու համար օգոստոսի վերջին ձերբակալվել են ռուսաստանցի զբոսաշրջիկներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է РИА Новости-ն։ 

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին քաղաքի ասիական հատվածում։ Զույգը լուսանկարվել և համբուրվել է մզկիթում։ Հարցաքննության ժամանակ ռուսաստանցին զղջացել է տեղի ունեցածի համար՝ նշելով, որ տեղյակ չի եղել մզկիթում նման գործողությունների արգելքի մասին։ 

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զույգի նկատմամբ հարուցվել է քրեական գործ կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով։

Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում հաստատել են ռուսաստանցիների ձերբակալման փաստը, բայց հայտնել են, որ նրանք արդեն ազատ են արձակվել և հեռացել են Թուրքիայից։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում