Ucom-ն արդիական տեխնոլոգիաներով աջակցում է բնապահպանությանը

3 րոպեի ընթերցում

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան՝ ծանոթանալու հիմնադրամի անտառապահների աշխատանքին։  

Ucom-ը FPWC-ի գործընկերն է և աջակցում է հիմնադրամին տեխնոլոգիական լուծումներով։  Ապաստարանում տեղակայված թակարդ-տեսախցիկները և արագ ինտերնետ կապը, որը տրամադրել է Ucom-ը, թույլ են տալիս անտառապահներին ավելի արդյունավետ վերահսկել ապօրինի որսի դեպքերը, մշտադիտարկել կենսաբազմազանությունը և կանխարգելել կամ արագ արձագանքել հրդեհներին։ Բացի այդ, Ucom-ը FPWC-ին տրամադրել է երկու ամենագնաց մեքենա, որոնք ապահովում են անտառապահների շարժունակությունը դժվարանցանելի տարածքներում։ 

Ucom-ի տնօրենը շրջայց կատարեց նաև Հովազաձորում՝ ուսումնասիրելու տարածքի եզակի բնությունը և գործնականում տեսնելու, թե ինչպես է տեխնոլոգիական լուծումների հասանելիությունը փոխում անտառապահների աշխատանքային առօրյան՝ դարձնելով այն ավելի արդյունավետ և ապահով։

«Բնության պահպանությունը մեր բոլորի պարտականությունն է, և Ucom-ում մենք գոհ ենք, որ կարողանում ենք նպաստել այս կարևոր գործունեությանը։ Տեխնոլոգիական աջակցության շնորհիվ մեր երկրի բնական ժառանգությունն ավելի պաշտպանված կլինի։ Սա ոչ միայն գործարար պատասխանատվություն է, այլև ապագա սերունդների նկատմամբ մեր պարտավորությունը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր անտառապահների ամենօրյա աշխատանքը հաճախ անտեսանելի է, սակայն նրանց շնորհիվ կենդանական ու բուսական աշխարհը շարունակում է պահպանվել։ Ucom-ի աջակցությունը ոչ միայն նյութական ռեսուրս է, այլև վստահության ու համատեղ պատասխանատվության ուղերձ։ Առանց այսպիսի գործընկերների դժվար կլիներ իրականացնել մեր առաքելությունը, քանի որ բնության պահպանությունը համընդհանուր գործ է», - ասաց FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Տեխնոլոգիական և բնապահպանական կազմակերպությունների համագործակցությունը փաստում է, որ տեխնոլոգիաների ամենօրյա զարգացումը մեծ նշանակություն կարող է ունենալ էկոլոգիական անվտանգության ապահովման և կենսաբազմազանության պահպանման գործում։ Այս համագործակցությունը կլինի շարունակական՝ ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ողջ տարածքում նման տեխնոլոգիական լուծումներով արդյունավետ մշտադիտարկումը։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում