Արմավիրի մարզպետ նշանակվեց Վահրամ Խաչատրյանը, իսկ Լոռու մարզպետ՝ Արեն Մկրտչյանը
1 րոպեի ընթերցում

Կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ նշանակվեց Վահրամ Խաչատրյանը, իսկ Լոռու մարզպետ՝ Արեն Մկրտչյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահրամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին Արմավիրի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար։
«Ինձ համար մեծ պատիվ կլինի մարզպետի պաշտոնում աշխատելը»,-ասաց նա։
Մինչ այս Խաչատրյանը զբաղեցնում էր Մեծամորի համայնքապետի պաշտոնը։
Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց և նշեց, որ ջանք չի խնայելու Լոռու մարզի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար։
Արեն Մկրտչյանը սեպտեմբերի 1-ին վայր էր դրել Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները։ Նրա մանդատը տրամադրվել է Վանիկ Օհանյանին։