Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են օգոստոսի 31-ին Արզական գյուղում բռնկված հրդեհը

2 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են օգոստոսի 31-ին Արզական գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները սեպտեմբերի 3-ին, ժամը 18։26-ին մարել են օգոստոսի 31-ին Արզական գյուղում բռնկված խոտածածկույթի հրդեհը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Օգոստոսի 31-ին, ժամը 10:44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր և ջրատարներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 06։55-ին, մարվել՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 18։26-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում