Անշարժ գույքի ռիելթորները պետք է ունենան որակավորման վկայական. նոր նախագիծ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծի, որով նախատեսվում է կարգավորել անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության ոլորտը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռիելթորական գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
Սուրեն Թովմասյանը:

Նրա խոսքով՝ ոլորտը որևէ իրավական դաշտով կարգավորված չէ մինչև այս պահը:

Օրենքի հիմնական նպատակն է սահմանել այն բոլոր իրավահարաբերությունները և պատասխանատվության շեմերը, բոլոր սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացնում անշարժ գույքի ոլորտում: 

«Համապատասխանաբար պահանջներ են սահմանվում ռիելթորի, անշարժ գույքի կառավարան ուղղությունների համար: Սահմանվում է, որ անշարժ գույքի ռիելթորները, ժողովրդական լեզվով ասած, բրոքերները, պետք է ունենան համապատասխան որակավորման վկայականներ, պետք է մասնակցեն որակավորման քննություններին, որից հետո ստանան համապատասխան վկայական, հետո նոր կարողանան համապատասխան ծառայություններ մատուցել մասնավորին: Սրանով փորձում ենք բարձրացնել ծառայությունների որակը, մարդկանց դարձնել ավելի իրազեկ և հարաբերությունների մեջ սահմանել այն նշաձողը, որին պետք է համապատասխանի մասնագետը, որն օգնում է վաճառել կամ գնել անշարժ գույք»,-ասաց Թովմասյանը:

Կառավարության որոշմամբ կսահմանվեն բոլոր հարցաշարերը և քննության անցկացման ընթացակարգերը, տեխնիկական միջոցները, որոնցով մասնագետները կդիմեն ու կստանան որակավորման վկայական:

Ներդրվում է տեղակատվական միասնական շտեմարան: Կլինի թվային տիրույթ, որտեղ կներկայացվի առաջարկ-պահանջարկը: 

«Այդ բազայի ներդրման հիմնական նպատակը ՀՀ-ում անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության՝ առաջարկվող շուկան ֆիլտրելն է ու վստահ լինելը, որ առաջարկությունը ստուգված է»,-նշեց կոմիտեի ղեկավարը: 

Նախագծերի փաթեթը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին