Փոփոխությունների արդյունավետությունը մեծապես կախված է ուսուցիչներից և աշակերտներից. ԿԳՄՍ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով աշակերտներին և  ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով` նախարարի տեղակալն ընդգծել է, որ կրթական համակարգը ակտիվ փոփոխությունների փուլում է գտնվում։

«Վստահ եմ՝ այն աշխատանքը, որն իրականացվում է դպրոցի կողմից, այն ջանքերը, որոնք ներդնում են ուսուցիչները և դպրոցի վարչական աշխատակազմը, սովորողների համար նոր հնարավորություններ են ապահովում։ Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունների արդյունավետությունը մեծապես կախված է ուսուցիչների և աշակերտների աշխատանքից։ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում մեծ ուշադրություն ենք դարձնում ավագ դպրոցների կրթության որակին, որպեսզի  աշակերտները դպրոցում ստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչը թույլ կտա կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, պատրաստվել ընդունելության քննություններին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին, տնօրեններին, աշակերտներին և ծնողական համայնքին արձանագրած հաջողությունների և ներդրած  ջանքերի համար։ 

Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի վեց մանկավարժական աշխատող նախորդ տարի հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Ամսվա լավագույնները» մրցույթում, որը, ըստ նախարարի տեղակալի, բարձր արդյունք է։ 

Արաքսիա Սվաջյանը նաև տեղակացրել է, որ նոր ուսումնական տարին հայտարարված է ապահով և անվտանգ կրթական միջավայրի տարի, և այս առումով ևս կարևոր անելիքներ կան։

«Անվտանգ կրթական միջավայրի ապահովումը յուրաքանչյուրիս գործն է. յուրաքանչյուր ուսուցիչ, յուրաքանչյուր աշխատակից, յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր ծնող պետք է այդ ուղղությամբ հետևողական ջանքեր ներդնի։ Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու, որոնց միջոցով դպրոցի միջավայրը դարձնելու ենք ավելի ապահով ու անվտանգ»,- ասել է նախարարի տեղակալը՝ դպրոցականներին մաղթելուվ հաջող ուսումնական տարի։

Տնօրեն Տաթև Մելքոնյանի տեղեկացմամբ՝դպրոցի աշակերտներից երեքը հաղթող է ճանաչվել հանրապետական առարկայական օլիմպիադաներում և ստանում է ՀՀ կառավարության կողմից սահմանված անվանական կրթաթոշակ։ Աշակերտներից մեկն էլ ՌԴ-ում կայացած կենսաբանության միջազգային օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի։ 

2025-26 ուսումնական տարում Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց կհաճախի ավելի քան 560 աշակերտ. դպրոցն ապահովված է մասնագիտական լաբորատորիաներով։  

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն