Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի մոլորված անդամներին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի մոլորված անդամներին

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 30-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացել, որ Արա լեռից դեպի Զորավան գյուղի ճանապարհին արշավախմբի անդամները չեն կարողանում լեռն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարներն արշավախմբի անդամներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Զորավան գյուղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում