Հայաստան

Ոստիկանները 29–ամյա քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 1 կգ–ից ավելի մարիխուանա

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օրեր տևած ծավալուն միջոցառումների արդյունքում ձերբակալվել են մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ 25-ամյա և Ֆուչիկի փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդիկ, որոնք վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել են վարչություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: 

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի հետքերով ապակյա գլանակ ու կաթուցիչ, ինչպես նաև մեթամֆետամինի զանգվածներ:

Դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև Ֆուչիկի փողոցի 29-ամյա բնակչի ավտոմեքենան. բեռնախցիկում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա:

Երիտասարդը կալանավորվել է։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում