ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները ծանոթացել են Սյունիքի մի քանի ենթակառուցվածքային ծրագրերի
1 րոպեի ընթերցում

Դեսպանաժողովի ընթացքում կազմակերպվել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների այցելություն Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագետներին ներկայացրել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարավային հատվածում իրականացվող աշխատանքները, ներառյալ՝ Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի նոր թունելի և կամուրջների կառուցման ընթացքը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստան-Իրան սահմանագծին դիվանագետները ծանոթացել են անցակետի ընդլայնման, երկրորդ կամրջի կառուցման ծրագրերին։