Պատահարներ

ՃՏՊ Մրգավան գյուղում. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Մրգավան գյուղում. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 28-ին, ժամը 02։01-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր շրջվել։

Փրկարարները վարորդին և երեք ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում