Աշխարհ

Մումբայի մոտակայքում չորսհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ կան

1 րոպեի ընթերցում

Մումբայի մոտակայքում չորսհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Մումբային հարակից Պալղար շրջանի Վասայ քաղաքում չորսհարկանի շենքի հետնամասի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել՝ ևս 9 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է India TV-ին։ 

Ըստ տեղեկությունների՝ զոհերից մեկը մեկ տարեկան երեխա է։

Պաշտոնյաների խոսքով՝ շուրջ 8-10 մարդ դեռևս արգելափակված է, և որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են հրշեջ ծառայության և Ազգային աղետների արձագանքման ուժերի օգնությամբ։

Փլուզումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի երեկոյան։ Շենքը տասը տարեկան է, և քաղաքային կորպորացիան այն հայտարարել է խիստ վտանգավոր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում