Իրան

Իրանը և եվրոպական եռյակի երկրներն ավարտել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը

2 րոպեի ընթերցում

Իրանը և եվրոպական եռյակի երկրներն ավարտել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը

Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, խորհրդակցություններից հետո Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է մնալ դիվանագիտության և վիճելի հարցերի փոխշահավետ լուծման կողմնակից։

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ եվրոպական եռյակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճիշտ ընտրություն կատարեն ՝ դիվանագիտությանը ժամանակ և տարածք տալով։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով քննարկվել է եվրոպական եռյակի պահանջը, որի համաձայն Իրանը պետք է վերականգնի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև վերսկսի դիվանագիտական ​​բանակցություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հասնելու համար: 

ԱՄՆ-ն և եվրոպական եռյակի երկրները նախկինում համաձայնության էին եկել ընթացիկ տարվա օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։ Եթե բանակցությունները ձախողվեն, ապա Եվրոպական եռյակը նախատեսում է վերսկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Թեհրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե պատժամիջոցները վերականգնվեն։ 

 

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում