Աշխարհ

Իսրայելը հրապարակել է Գազայի հիվանդանոցին կրկնակի հարվածելու դեպքով հետաքննության նախնական արդյունքը

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հրապարակել է Գազայի հիվանդանոցին կրկնակի հարվածելու դեպքով հետաքննության նախնական արդյունքը

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածում «Նասեր» հիվանդանոցին կրկնակի հարված հասցնելու վերաբերյալ հետաքննության նախնական արդյունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է BBC-ն, Իսրայելի պաշտպանության բանակը պնդել է, որ հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է ՀԱՄԱՍ-ի կողմից տեղադրված տեսախցիկ։

Նշվում է, որ այդ տեսախցիկն օգտագործվում էր իսրայելական զինուժի գործունեությունը դիտարկելու նպատակով, իսկ զինվորականները հարվածներ են հասցրել այդ սպառնալիքը վերացնելու համար։

Իսրայելի զինվորականները հայտարարել են նաև, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետաքննություններ՝ մի քանի բացթողումներ ուսումնասիրելու համար։

Ավելի վաղ՝ իսրայելական կործանիչն ուղիղ հարված էր հասցրել Գազայի «Նասեր» բժշկական համալիրի չորրորդ հարկին, այնուհետև, երբ արտակարգ ծառայությունները և լրագրողները գտնվել են դեպքի վայրում, տարածքին ևս մեկ հարված էր հասցվել։ Դրա հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ լրագրող։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում