Աշխարհ

Գերմանիայի կանցլերը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և վերաբնակեցման քաղաքականությունը Արևմտյան ափին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ֆրիդրիխ Մերցն ասել է Բելգիայի վարչապետի հետ Բեռլինում ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։

Մերցն անընդունելի է համարել Գազայի հատվածում Իսրայելի կառավարության և  իսրայելական բանակի գործողությունները։

Նա նշել է, որ աստիճանաբար ավելի վճռական է տրամադրված Իսրայելին զենք չմատակարարելու հարցում։

Մերցը կրկնել է, որ Գերմանիայի համար Պաղեստինի պետականությունը ճանաչելու պայմանները դեռևս չեն բավարարվել, այդուհանդերձ, ըստ նրա, Իսրայելը չպետք է բացառի նման պետության ի հայտ գալը։

Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրականացվող վերաբնակեցման նախագծերն անօրինական են և հստակորեն ուղղված են անհնար դարձնելու պաղեստինյան պետության ստեղծումը։

«Սա հակասում է Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը», - ասել է կանցլերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում