Չինաստան

Չիկուգունյայի վիրուսի ավելի քան 300 նոր դեպք է գրանցվել Չինաստանում

1 րոպեի ընթերցում

Չիկուգունյայի վիրուսի ավելի քան 300 նոր դեպք է գրանցվել Չինաստանում

Մեկ շաբաթվա ընթացքում Չիկուգունյայի վիրուսով վարակման 336 նոր դեպք է գրանցվել Չինաստանի հարավային Գուանդունի նահանգում. իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, սակայն գլոբալ համաճարակի վտանգը պահպանվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV):

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հիվանդության դեպքեր են գրանցվել մի քանի քաղաքներում:

Չիկուգունյայի տենդը վիրուսային ինֆեկցիա է, որը մարդկանց փոխանցվում է արյունածուծ միջատների խայթոցների միջոցով: Հիմնականում հիվանդությունը փոխանցողները Aedes aegypti և Aedes albopictus տեսակի մոծակներն են: 

Չիկուգունյայի վիրուսի տարածման բնական շրջաններ են համարվում Աֆրիկայի, Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի և Հնդկական օվկիանոսի կղզիների արևադարձային գոտիները, որտեղ ինֆեկցիայի սեզոնային բռնկումներ են գրանցվում ամեն տարի, ինչպես նաև Մեքսիկան և Գվատեմալան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում