Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը oգոստոսի 23-ին, ժամը 22։19-ին ահազանգ է ստացել, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին, մարվել՝ 23:00-ին: Այրվել է GAZelle մակնիշի ավտոմեքենան:
Կարդացեք հոդվածը` Русский