Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրի կառավարման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
1 րոպեի ընթերցում

Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2025 թվականի հուլիսի 10-ին հայտարարել էր Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրի կառավարման խորհրդատուի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, հետաքրքրության հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է։

Սիսիան-Քաջարան ճանապարհի ծրագրի կառավարման խորհրդատուի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային ընտրության ընթացակարգի շրջանակներում հետաքրքրության հայտերի ներկայացման երկարաձգված վերջնաժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ը (Երևանի ժամանակով)։