Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 միլիոն ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում