ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալն այցելել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ, ազգային գվարդիայի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի ղեկավարած պատվիրակությունը օգոստոսի 20-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ։
«Հյուրերը ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ինչպես նաև ուսուցման ոլորտի արդի մոտեցումներին։ Հանդիպման ավարտին պատվիրակությունը շրջել է ռազմական ակադեմիայի տարածքում, այցելել նաև ակադեմիայի թանգարան»,-ասված է ակադեմիայի հաղորդագրության մեջ: