Տնտեսություն

Դպրոցական գնումները՝ ավելի շահավետ. Idram&IDBank

2 րոպեի ընթերցում

Դպրոցական գնումները՝ ավելի շահավետ. Idram&IDBank

Idram&IDBank-ը՝ համագործակցելով բազմաթիվ գործընկերների հետ յուրահատուկ առաջարկ է ներկայացնում սեպտեմբերի 1-ին ընդառաջ գնումներն ավելի շահավետ դարձնելու համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է հաղորդագրությունն ամբողջությամբ.  

«Սեպտեմբերի 1-ին հաշված օրեր են մնացել, բայց խուճապի մատնվելու կարիք չկա։ Այսօր հնարավորություններն այնքան մեծ են, խանութները ՝ ամեն քայլափոխի, որ կարելի է շատ արագ կատարել բոլոր անհրաժեշտ գնումներն ու դասավորել երեխայի պայուսակը։

Շատ են նաև զեղչերը, շահավետ առաջարկներն ու գրենական պիտույքները ոչ միայն արագ, այլ նաև շահավետ ձեռք բերելու հնարավորությունները։

Նման յուրահատուկ առաջարկ էլ ներկայացնում է Idram&IDBank-ը՝ համագործակցելով բազմաթիվ գործընկերների հետ, որոնց ցանկում հաստատ կգտնեք ձեր սիրելի գրախանութը կամ այն, որ ավելի մոտ է ձեզ։

Այսպիսով, մինչև 2025թ․ սեպտեմբերի 30-ը կատարելով գնումներ մի շարք գործընկեր գրախանութներից, որի ցանկը կգտնեք այս հղումով, և վճարելով Idram&IDBank հավելվածով՝ կստանաք մինչև 20% ակնթարթային idcoin, բայց ոչ ավելի, քան մեկ օրացուցային ամսվա ընթացքում 5000 idcoin (հարկումից հետո)։

Ցանկը ներառում է նաև տարբեր մարզերի գրախանութները, ինչն ակցիան հասանելի է դարձնում շատ հաճախորդների համար, իսկ ընտրությունը՝ առավել հեշտ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ»

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում