Հայաստան

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկատվություն է հրապարակել վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկատվություն է հրապարակել վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ

2025թ. օգոստոսի 14-ից 20-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը։ 

Նշվում է, որ տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ. օգոստոսի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, օգոստոսի 16-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ 

Օգոստոսի 18-ին երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ: Օգոստոսի 14-ին 6.3  մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի Սոլա բնակավայրից 285 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում