Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում

1 րոպեի ընթերցում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում։ 
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:

Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:

Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում