Նոր Խարբերդի բնակիչները ևս բնակավայրին մոտ կստանան մատչելի և ժամանակակից բուժօգնություն

1 րոպեի ընթերցում

Նոր Խարբերդ 10 հասցեում արդեն գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բագրատունյաց» առողջության կենտրոնի Նոր Խարբերդի մասնաճյուղը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, 
վերանորոգված և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցված մասնաճյուղը հնարավորություն է տալիս երևանցիներին իրենց բնակության վայրին մոտ ստանալ որակյալ, մատչելի և ժամանակակից բժշկական օգնություն ու սպասարկում։

Հայերեն