Պատահարներ

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

1 րոպեի ընթերցում

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 19-ին ժամը 11։21-ին տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի վերամբարձ կռունկը։

Հրշեջ-փրկարարների արագ և օպերատիվ գործողություների արդյունքում կանխվել է վառելիքի արտահոսքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում