Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական ակումբներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, բացի անգլիական «Սաութհեմփթոնից, հետաքրքրված են նաև եվրոպական այլ ակումբներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Սպերցյանի համար առաջարկներ են ներկայացրել նաև պորտուգալական «Պորտու»-ն ու ֆրանսիական «Լանս»-ը:  

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հերթական տուրում Էդուարդ Սպերցյանը «Սոչի»-ի դեմ տնային խաղում դարձել էր դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:

Հայերեն