Գյումրիում կտեղադրվի պատմաբան Կարո Սասունու արձանը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում կտեղադրվի հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, գրականագետ, հրապարակախոս և հրատարակիչ Կարո Սասունու արձանը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրիի ավագանու որոշմամբ՝ 2 մետր 40 սանտիմետր բարձրությամբ բրոնզաձույլ արձանը կտեղադրվի քաղաքի Պռոշյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում։ Արձանի հեղինակն է քանդակագործ Միսակ Մելքոնյանը։

Արձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանին և Կարո Սասունու ժառանգներին։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը, ավագանուն ներկայացնելով Կարո Սասունու կենսագրությունը, նշեց, որ 1914–1915 թվականներին վերջինս մասնակցել է հայ ազգի փրկությանը, մասնավորապես՝ Թալինում՝ Դաշտադեմի ամրոցի կռվին։ 1919 թվականին նա ընտրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ, իսկ 1920-ին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ։

«Նահանգապետ դառնալով՝ առաջինը պայքար նախաձեռնեց կոռուպցիայի դեմ և շատ կարճ ժամանակում կարողացավ վերջ տալ այդ երևույթին։ Ի՞նչ էր անում նա. ձերբակալում էր և՛ տվողներին, և՛ վերցնողներին։ Առավել խիստ էր հենց կաշառք տվողների նկատմամբ», – ընդգծեց Ինգա Ավագյանը։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները